Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Մանչեսթեր Սիթին» զրկվել է եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունքից

«Մանչեսթեր Սիթին» զրկվել է եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունքից
16.02.2020 | 14:32

Անգլիայի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երկու տարով զրկվել է եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունքից:
UEFA-ի ֆինանսական վերահսկողության հանձնաժողովը հետաքննության արդյունքում եզրակացրել է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն ֆինանսական խախտումներ է թույլ տվել` 2012-2016-ին արհեստականորեն ուռճացրել է հովանավորների հետ կնքված պայմանագրերով նախատեսվող եկամուտների ծավալը: «Մանչեսթեր Սիթին» զրկվում է 2020-21 և 2021-22 թվականների մրցաշրջաններում եվրոպական մրցաշարերին մասնակցելու իրավունքից, պարտավոր է 30 միլիոն եվրոյի տուգանք վճարել:

Դիտվել է՝ 3932

Մեկնաբանություններ